ՆԱՏՕ-ին նյարդայնացնում է Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը. Der Spiegel
Այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձգտում է մերձենալ Ռուսաստանի հետ, նյարդայնացնում է ՆԱՏՕ-ին, գրում է Der Spiegel պարբերականը:
«Անկարայի և Մոսկվայի միջև երկար ամիսների սառցե շրջանից հետո Էրդողանը ցուցադրաբար որոնում է մերձեցում իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է թերթը:
Ընդ որում` նշվում է, որ Ռուսաստանի մերձեցումը Թուրքիային հեռացնում է Արևմուտքից: «Էրդողանն այդքան հեռու չի գնա, որպեսզի դուրս գա ՆԱՏՕ-ից», նրա համար չափազանց կարևոր է դաշինքի հետ ինտեգրումը, կարծում է Der Spiegel-ի հոդվածագիրը, սակայն նրան չի հաջողվի խուսափել ԵՄ-ի և Թուրքիայի կողմից քննադատությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնյաները վերադարձել են 8 ամիս առաջ դադարեցված բանակցություններին, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին, երկու երկրների շուկաների մատչումին և համատեղ ներդրումներին:
Թուրքական պատվիրակությունը ՌԴ իշխանություններին վստահեցրել է «Թուրքական հոսքի» և «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությունը քննարկելու քաղաքական պատրաստակամության մեջ, սակայն խնդրել է ռուսական կողմին հանել առևտրի, բիզնեսի վարման և ուղևորությունների վրա դրված բոլոր սահմանափակումները: