Բաժիններ՝

ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28­ին սնունդ ու դեղորայք են հասցվել

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28­ին սնունդ է հասցվել: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց «Շատպ օգնություն» ՓԲԸ­ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«ՊՊԾ գնդում բժիշկների հետ խոսել եմ, իհարկե, շատ բան չեն կարողանում ասել, բայց կարծես թե լավ են: Երեկ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար դեղորայք ենք կարողացել փոխանցել: Այսօր էլ օրը բացվի տեսնենք ինչ ենք անում»,­
ասաց Թագուգի Ստեփանյանը:

Հուլիսի 17­ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ պահվածները բաց են թողնվել մեկ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 27­ին գնդի տարածքում երկու վիրավորների օգնություն ցուցաբերելու համար իրավապահները հորդորել են նրանց տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված անձինք հրաժարվել են, իսկ գունդ մեկնած բժիշկներին պատանդ են վերցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս