Երևանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը
ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր:
Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային:
Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել: Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել:
Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: