Բաժիններ՝

Անհրաժեշտ է ապահովել Հալեպի բնակիչների պաշտպանությունը. Կարմիր Խաչ

Հալեպի բնակիչներին, որոնք ցանկանում են լքել քաղաքը մարդասիրական միջանցքների օգնությամբ կամ որոնք ցանկանում են մնալ քաղաքում, պետք է երաշխավորվի պաշտպանությունն ու աջակցությունը, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Կազմակերպությունից հայտարարել են, որ մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ է տալ Հալեպի բնակիչների հետ աշխատելու հնարավորություն, առաջին հերթին նրանց հետ, որոնք օգնության կարիք ունեն` ծերեր, երեխաներ, վիրավորներ և հիվանդներ:

Անհրաժեշտ է երաշխավորել, որ Հալեպից հեռացող ընտանիքները չեն առանձնանա, ընդգծել են Կարմիր խաչից:

«Այն, ինչ շտապ անհրաժեշտ է, մարդասիրական դադարն է Հալեպի բոլոր տուժած շրջաններում»,- հայտարարել են Կարմիր խաչից:

Նախօրեին Ռուսաստանը հայտարարել էր, որ Հալեպում Սիրիայի կառավարության հետ սկսում է մարդասիրական լայնածավալ գործողություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս