Քլինթոնը համաձայնվել է լինելու ԱՄՆի նախագահի՝ դեմոկրատների թեկնածու
ԱՄՆի նախկին պետքարտուղարը համաձայնվել Է լինելու Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու նոյեմբերի 8ին կայանալիք ընդհանուր ընտրություններում:
Քլինթոնը պաշտոնական համաձայնությունը տվել Է՝ Ֆիլադելֆիայում ելութ ունենալով կուսակցության համագումարում՝՝ ամերիկյան քաղաքական ավանդույթներին համապատասխան։
«Ես հեզությամբ, վճռականությամբ եւ Ամերիկայի ապագայի նկատմամբ անհողդողդ վստահությամբ ընունում եմ ԱՄՆի նախագահության՝ ձեր շնորհակարգումըե. ասել Է Քլինթոնը: Նրա խոսքով՝ Ամերիկայի համար այսօր վերստին եկել Է ճշմարտության պահը, հզոր ուժերն սպառնում են բաժանել այն, վստահությունն ու հարգանքը կորստի են մատնվում: «Ամեն ինչ կախված Է մեզնից, մենք պետք Է որոշում ընդունենք, կաշխատենք արդյոք միասին, որպեսզի հետագայում աճի հասնենք համատեղ ջանքերովե, հայտարարել Է
Քլինթոնը՝ համագումարի մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:
Համագումարը Քլինթոնին որպես թեկնածու Է հաստատել հուլիսի 26ին: Որպես ԱՄՆի փոխնախագահի թեկնածու նրա հետ զույգ կազմած կքվեարկվի սենատոր Թիմ Քեյնը:
Քլինթոնը դարձել Է ԱՄՆի պատմության մեջ նախագահի պաշոնի առաջին կին թեկնածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: