Բաժիններ՝

Ասադը հրամանագիր է ստորագրել զինված խմբավորումների հանձնված մասնակիցներին համաներելու մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել բոլոր զինված խմբավորումների անդամներին համաներելու մասին, եթե նրանք անձամբ հանձնվեն և զենքը վայր դնեն, ինչպես նաև ազատեն անձանց, ում բռնի ուժով են իրենց մոտ պահում:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երեկ Սիրիայի լրատվական SANA գործակալության կողմից:

Հրամանում նշվում է, որ նրանց, ովքեր համաձայն են հետևել այդ պայմաններին, ոչ մի մեղադրանք չի ներկայացվի:

Փաստաթուղթը ուժի մեջ կմնա երեք ամիս` սկսած դրա հրապարակումից:
Այն անձանց համար, ովքեր ուժով պահում են քաղաքացիների և պատրաստ են նրանց ազատ արձակել առանց նախապայմանի, նախագահական համաներումը նրանց վրա կտարածվի մեկ ամսվա ընթացքում:

Համաներումը «վերաբերում է նրանց, որոնք զենք են վերցրել իրենց ձեռքն ու խախտել օրենքը»:

Առաջարկվում է պատանդներին ազատ արձակել մեկ ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս