Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը շրջանների մեծ մասում` առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.10C