Հայտնի է Պուտինի և Էրդողանի հանդիպման օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը իր ռուս գործընկերոջ` Արկադի Դվորկովիչի հետ հանդիպմանը:

«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է, որ մեր հարգելի նախագահը (Ռեջեփ Էրդողան) հաստատել է, որ օգոստոսի 9-ին կլինի Պետերբուրգում»,- ասել է Շիմշեքը:
Թուրք փոխվարչապետը հավելել է, որ երկու երկրներին հարկավոր է որքան հնարավոր է արագ կարգավորել երկկողմ հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս