ԶԼՄ-ները Եվրահանձնաժողովի նախագահին կասկածում են ալկոհոլի չարահաշման մեջ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարող է ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալ, գրում է Soir-ը՝ հղում կատարելով Լյուքսեմբուրգի ԶԼՄ-ներին:
«Մոլի ծխող Յունկերը չի զլանում գումար վատնել գինու և ջին տոնիկի վրա: Որոշ գործընկերներ անգամ կատակում են, որ եթե բարձրաստիճան եվրապաշտոնյան չխմի, լավ տեսք չի ունենա»,- հայտնում է պարբերականը:
Ինչպես գրում է Poltico-ն, Եվրահանձնաժողովի նախագահը հերքում է ալկոհոլի չարաշահման մեղադրանքները:
Ամսագրի տեղեկություններով՝ վերջին շրջանում Ժան-Կլոդ Յունկերի մոտ սրվել է երիկամային հիվանդությունը, նա «հոգնած տեսք ունի մամուլի ասուլիսների և հրապարակային ելույթների ժամանակ»:
«Ես շատ եմ անհանգստանում նրա առողջական վիճակի համար»,- հայտարարել է Յունկերի համախոհներից Ինգեբորգա Գրեսսլեն՝ նշելով, որ այդ խնդիրը միայն իրեն չէ, որ հուզում է:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը մեկնաբանել է Յունկերի առողջական վիճակի վատացման մասին լուրերը՝ նշելով, թե վերջինս իրեն «հիանալի է զգում»:
Յունկերը Լյուքսեմբուրգի վարչապետ է եղել 1995-2013թթ.: 2014թ. հուլիսին նա ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ: