Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը փոխնախագահի պաշտոնում է առաջադրել սենատոր Թիմաթի Քեյնին

Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆ­ի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է: Դեմոկրատական կուսակցության շտաբում վստահ են, որ այդ քաղաքական գործիչը կօգնի Քլինթոնին հաղթել վարանող նահանգներում և ստանալ լատինամերիկացիների ձայները, քանի որ Քեյնը ազատ խոսում է իսպաներեն: Այս մասին հաղորդում է«vesti.ru»­ին:

«Ուրախ եմ հայտարարել նախընտրական արշավում իմ գործընկերոջը: Նա սենատոր Թիմ Քեյնն է, ով նվիրել է իր կյանքը ուրիշների համար պայքարին»,­ Twitter­ի իր միկրոբլոգում գրել է Հիլարի Քլինթոնը:

Իր ուրախության մասին Twitter­ում գրառում է կատարել նաև սենատոր Քեյնը: «Քիչ առաջ ինձ զանգահարել է Հիլարին: Պատիվ ունեմ լինելու փոխնախագահի թեկնածու»,­գրել է Թիմ Քեյնը: Նա իր գրառումը կտարել է երկու լեզուներով` անգլերեն և իսպաներեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031