Բաժիններ՝

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել:

«Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար: Մեր համայնքը ցուցադրեց, թե ինչպես կարող է լինել միասնական եւ ուժեղ` օգնելու մեր Արցախի քաջ ժողովրդին: Շատ ուրախ ենք նվիրատվությունների այսպիսի արդյունքների համար: Ինչպես երգի բառերն են` «Արցախն է մեզ կանչում,օգնության հասեք», կարծում եմ այս համայնքը կարող է հպարտ լինել իր ակտիվությամբ, ֆինանսական օգնությամբ»,­ասաց Արին Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ կարևոր չէ, թե ով որքան գումար է նվիրաբերել, քանի որ բոլորը` երիտասարդներից մինչև տարեցներ,միացել են Արցախին օգնելու գործում: Ստացվել են նվիրատվություններ ավստրալական 1Օ դոլարից մինչև 1Օ ՕՕՕ դոլար:
«Մեծամասնությունն, իհարկե, հայերն են նվիրատվություն կատարել, բայց նվիրատվություններ են ստացվել հույներից եւ ասորիներից: Նրանք են, ովքեր տեղյակ են մեր այսօրվա խնդիրներից»,­հավելեց Արին Մարգարյանը:

Հանգանակված գումարն ամբողջությամբ տրամադրվելու է «ԼՂՀ անկախության, անվտանգության եւ խաղաղության հիմնադրամ»­ ին:Գումարների օգտագործման նպատակի վերաբերյալ կա համաձայնություն Արցախի հետ: Արդեն իսկ հստակ է առաջին ծրագիրը` բանակի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելն է:

Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնն անցկացվել է հուլիսի 18­ին: Այն անցկացվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկ այացուցիչ Քայլար Միքայելյանի հովանավորությամբ եւ կազմակերպվել էր ՀՅԴ Ավստրալիայի «Դրո» կոմիտեի եւ նրա ուղեկից միությունների,
Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի եւ «Արմենիա Մեդիա» մամուլի և տեղեկատվական ընկերակցության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս