ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը

Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում Հայատանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի սպանության, անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների կյանքի և անվտանգության համար»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին:

«Հուսով ենք՝ դրանք թույլ կտան մոտ ժամանակներս ապաարգելափակել իրավիճակը, ազատել պատանդներին, կատարել դեպքի հանգամանալից հետաքննություն և պատժել մեղավորներին»,- ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս