Բաժիններ՝

Բաքվում ցանկանում են մինչև տարեվերջ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե հրավիրել

Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն պլանավորվում է անցկացնել այս տարի: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի վերաբերյալ օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու հրամանը:

«Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն պլանավորվում է անցկացնել այս տարի: Երկրի ղեկավարի առաջարկությունը ներկայում քննվում է Սահմանադրական դատարանում և համաձայն դատարանի որոշման՝ կսկսվի համապատասխան նախապատրաստական աշխատանք»,- ասել է Նովրուզովը:
Նոր փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է Ադրբեջանում ներդնել առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ:

Առաջարկվում է նաև ավելացնել նախագահի լիազորությունների գործողության ժամկետը՝ մինչև 7 տարի (ներկայիս 5-ի փոխարեն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս