Բաժիններ՝

Հունաստանում սկսվել է Թուրքիայից փախուստի դիմած զինվորականների նկատմամբ դատավարությունը

Հունաստանի Դեդեագաչ քաղաքում սկսվել է 8 թուրք զինվորականների նկատմամբ դատավարությունը, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո երկրից հեռացել էին ուղղաթիռից, հայտնում է Anadolu գործակալությունը:

Դատապարտյալները մեղադրվում են Հունաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու մեջ:

Նշվում է, որ դատավարության մասնակիցները դատարանի շենք են տեղափոխվել անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում՝ դեմքերը փակ վիճակում:
Դատարանի սրահում են գտնվում թուրք փաստաբաններ, լրագրողներ, Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիվանագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս