Թուրքիայի իրադարձությունները չեն ազդի TANAP-ի շինարարության ժամկետների վրա
Թուրքիայում ռազմական հեղաշրջման և արտակարգ դրություն սահմանելու փորձերը չեն ազդի Տրանսանատոլիական գազատարի շինարարության գրաֆիկի վրա: Այս մասին Trend-ին հայտնել են TANAP կոնսորցիումից:
«Նախագիծը իրագործվում է ավելի վաղ սահմանված գրաֆիկով: Գազատարի շինարարությունում ձգձգումներ չկան»,- հայտնել են կոնսորցիումից:
TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին:
TANAP-ի բաժնետերերի կազմը հետևյալ տեսքն ունի՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական Botas-ին՝ 30 տոկոսը, BP-ին՝ 12 տոկոսը: