Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է
Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է: Արկերը պայթել են քաղաքապետարանի շենքի հարևանությամբ և քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ, հայտնում է «Ալ Մայադաին» հեռուստաալիքը:
Զինյալները երեկ հրթիռակոծել էին նաև Հալեպի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով սպանվել է 2 խաղաղ բնակիչ, 16-ը վիրավորվել է: Հոսպիտալացվել է ավելի քան 20 մարդ:
1 օրում Սիրիայի տարածքում գրանցվել է կրակի դադարեցման ռեժիմի խախտման 4 դեպք: