Բաժիններ՝

Շտայնմայերը հորդորել է Թուրքիային հնարավորինս շուտ չեղյալ համարել արտակարգ դրությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ­Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել: Այս մասին տեղեկացնում է Reuters­ը:

Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հուլիսի 20­ին հայտարարել է երեք ամսով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին:

«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված սահմանադրության 120­րդ հոդվածի համաձայն երեք ամսով արտակարգ դրություն է մտցվում, որպեսզի ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար», ­Թուրքիայի անվտանգության խորհրդի եւ կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս