Բաժիններ՝

Թուրքական լիրան փլուզվել է

Ներդրողները շարունակում են ազատվել թուրքական ակտիվներից, քանի որ քաղաքական ռիսկերը նրանց համար չափազանց բարձր են: Լիրան նորացրել է պատմական նվազագույնը, իսկ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը միայն վատացրել է իրավիճակը:

Երեկ երեկոյան Թուրքիայի վարկային վարկանիշը նվազեցնելու S&P-ի որոշումից հետո լիրան 1 դոլարի դիմաց կազմել է 3,08, ինչը նվազագույնն է 2015թ. սեպտեմբերի ի վեր:
Ներկայում փոխարժեքը գրեթե չի փոխվել, թուրքական արժույթը վաճառվում է 3,075-ի սահմաններում:

Քաղաքական ռիսկերը չափազանց բարձր են, այդ իսկ պատճառով էլ լիրայի անկումը ամենայն հավանականությամբ կշարունակվի, գրում է haqqin.az-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս