Մեյը և Մերկելը համաձայնության են եկել խելամիտ «ապահարզանի» շուրջը
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն Է այն բանից հեատո, երբ Թերեզա Մեյը կանգնել է Բրիտանիայի կառավարության գլուխ:
Մեյի խոսքով՝ Եվրամիությունից դուրս գալիս Բրիտանիայի նպատակը կլինի միության հետ մոտ տնտեսական կապերի պահպանումը:
«Մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի որոշենք սկզբունքներն ու մեր նպատակներն այն բանից առաջ, երբ մենք սկսեք (դուրս գալու շուրջը) պաշտոնական բանակցությունները», ասել է Մեյն՝ ընդգծելով, որ բաժանման գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ եւանցկացվի պարզ կանոններով:
Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնելու Բրիտանիայի համար ավելի լավ արդյունքի, բայց Միացյալ Թագավորության կառավարությանը խորհուրդ Է տվել ավելի արագ որոշել դուրս գալու կոնկրետ ժամանակային շրջանակները, հաղորդել է BBC ն: