Բաժիններ՝

Ինչպե՞ս բեռնել Prisma հավելվածն Android-ի համար

iOS օպերացիոն համակարգում մեծ հաջողություններ ունեցած Prisma բջջային հավելվածը շուտով հասանելի կլինի նաև Android-ում:

Prisma-ով արված լուսանկարները ողողել են սոցցանցերը: Հավելվածը սովորական լուսանկարը դարձնում է շատ բարձր որակի յուղանկարի նման: Snimok_640x559

Հավելվածի հեղինակները համոզված են, որ թողարկումից հետո Prisma-ն կդառնա բեռնումների քանակով առաջատար նաև Google Play-ում:

Որպեսզի առաջինը բեռնեք Prisma-ն ձեր Android-ում, պետք է մուտք գործել հավելվածի կայք, իջնել ամենստորին հատվածը և սեղմել Sign Up for News տողի վրա: Այստեղ համապատասխան ձևաչափով լրացրեք ձեր անունն ու էլեկտրոնային փոստի հասցեն: Մի քանի ժամվա ընթացքում ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի նամակ, որտեղ կլինի հավելվածի բետա տարբերակի հղումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս