10 իր, որոնց նշանակության մասին մենք գլխի չենք ընկել
Շուրջը բազմաթիվ իրեր կան, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, բայց նույնիսկ գլխի չենք ընկնում, թե ինչի համար են դրանք ստեղծվել:
1. Ինչու է պետք մերակը վերնաշապիկի ետևի մասում
Այս հարցի վերաբերյալ կա 3 ճշմարտանման վարկած: Առաջինն ամենաակնհայտն է. այս մերակը ստեղծվել է նրա համար, որպեսզի վերնաշապիկը հնարավոր լինի կախել կեռիկից, և այն չճմրթվի: Երկրորդ վարկածը հասել է մեզ հանովի օձիքների և պարանոցի թաշկինակների ժամանակներից. հնարավոր է՝ այս մերակը ստեղծվել է փողկապն ամրացնելու համար: Եվ երրորդ վարկածն ամենառոմանտիկն է. ուսանողը, ով սովորում էր Ամերիկյան համալսարանում, երբ սկսում էր աշխատել աջկա հետ, կտրում էր այդ մերակը՝ ի նշան նրա, որ ինքն արդեն զբաղված է: Իսկ աղջիկը, իր հերթին, պետք է կրեր նրա քոլեջի շարֆը:
2. Ինչի համար է պետք նոութբուքի լիցքավորման լարի գլանը
Դուք հաստատ նկատել եք լիցքավորման լարի այդ գլանը: Այդ հասարակ, բայց շատ կարևոր սարքը կոչվում է «ֆերիտային ֆիլտր» (երկաթամագնիսական կիսահաղորդիչ): Այն հավաքում է սնուցող մալուխի հնարավոր խոչընդոտները:
3. Ինչի համար է պետք ինքնաթիռի իլյումինատորի անցքը
Իլյումինատորը բաղկացած է 2 պլաստիկ ապակիներից: Ապակիների միջև օդային միջնաշերտի և սրահի միջև եղած ճնշման մեծ տարբերության պատճառով ներքին պլաստիկային ապակին կարող է պայթել: Այդ փոքրիկ անցքը հենց նրա համար է, որպեսզի նորմալացնի ճնշումը:
4. Ինչի համար է պետք ռետինի կապույտ մասը
Շատ մարդիկ վստահաբար գիտեն, որ կապույտ մասը գրիչը ջնջելու համար է: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Ի սկզբանե կապույտ մասը նախատեսված է եղել ստվար թղթի վրայի նկարները և նշումները ջնջելու համար: Ռետինի կարմիր մասը նախշեր է թողնում, ա՛յ, իսկ կապույտը շատ լավ գլուխ է հանում: Հետագայում արտադրողները հասկացան, որ կապույտ մասն ըստ նշանակության չի օգտագործվում և դրանից մարքետինգային հնարք կատարեցին. կապույտ մասի վրա սկսեցին գրիչ նկարել:
5. Ինչու են վերնաշապիկի վերին և ստորին մերակները հորիզոնական տեղակայված
Բանն այն է, որ այս տեղերում առավել մեծ է հավանականությունը, որ կոճակը կարձակվի: Հորիզոնական մերակում ճնշումն ընկնում է անկյան վրա, և շանսը, որ կոճակը դուրս կգա անցքից, փոքրանում է:
6. Ինչի համար են մարզական կոշիկների լրացուցիչ անցքերը
Այս անցքերի վրա քչերն են ուշադրություն դարձնում, բայց դրանք շատ օգտակար են: Այդ անցքերը ստեղծված են նրա համար, որպեսզի ավելի ամուր ֆիքսեն ոտքը, և ոտնաթաթը չտրորվի սպորտով զբաղվելու ժամանակ: Ինչպես ճիշտ կապել կոշիկը և օգտագործել այդ անցքերը կարելի է սովորել այս տեսանյութից:
7. Ինչի համար են սպագետիի գդալի անցքերը
Սպագետիի գդալի անցքերն արված են նրա համար, որպեսզի չափվի չոր մակարոնի քանակը ստանդարտ չափաբաժին պատրաստելիս: Հասկանալի է, որ ինչ-որ մեկը քիչ է ուտում, իսկ մեկ ուրիշը կարող է ուտել ամբողջ տուփը, բայց նրանց համար, ովքեր միջին ախորժակ ունեն և չեն կողմնորոշվում՝ ինչքան մակարոն եփել, այս անցքերը փրկություն են:
8. Ինչի համար է պետք ջինսի փոքրիկ գրպանը
Ամենատարածված պատասխանը՝ պահպանակ պահելու համար: Այստեղ կարելի է պահել ամեն ինչ, բայց, ի սկզբանե, 5-րդ գրպանն առաջացել է 1873թ. Levi’s ջինսերի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցի համար: Մինչև հիմա այդ ընկերության կատալոգում այն անվանվում է «watch pocket»:
9. Ինչի համար է պետք գրիչի կափարիչի անցքը
Տարածված է սխալ կարծիք, որ այդ անցքն արված է նրա համար, որպեսզի օդը հասնի թոքերին, եթե կափարիչը մնում է շնչափողում: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Եթե խեղդվում ես այդպիսի կափարիչով, լորձահոս գեղձերը սկսում են ուռել: Այդ անցքը ստեղծված է, որպեսզի կանխարգելվի կափարիչի ներծծումը լորձանքի մեջ:
10. Ինչի համար է գործվածքի կտորը, որը կցված է նոր հագուստին
Պարզվում է, արտադրողները կցում են այս կտորը նրա համար, որպեսզի մենք կարողանանք լվանալ այն փոշիով կամ սպիտակեցնող նյութով և ստուգենք, թե ինչպես է գործվածքն արձագանքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը