Ստամբուլի համալսարանը մնացել է առանց պրոֆեսորների
Ստամբուլի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի 95 անդամ հեռացվել է պաշտոններից: Այս մասին հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
Ավելի վաղ NTV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը արգելել է երկրից հեռանալ Թուրքիայի բուհերի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, պահանջել է արտերկրում գտնվող թուրք դասախոսներին անհապաղ վերադարձնել Թուրքիա, ինչպես նաև սառեցրել է բուհերում բոլոր նշանակումները: