Բաժիններ՝

Վրաստանը, Ուկրաինան և ևս 4 երկրներ միացել են Ղրիմի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը ու Նորվեգիան միացել են Եվրամիության՝ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը (մինչև 2017թ. հունիսի 23-ը), ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Ուկրաինան»:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2016թ. հունիսի 17-ին ԵՄ խորհուրդը որոշեց երկարաձգել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոների գործողության ժամկետը:
«Թեկնածու երկրներ Չեռնոգորիան և Ալբանիան և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրները, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, որոնք Եվրոպական տնտեսական գոտու անդամ են, ինչպես նաև Վրաստանն ու Ուկրաինան միանում են Խորհրդի որոշմանը: Նրանք կապահովեն համապատասխան ազգային քաղաքականությունը՝ Խորհրդի այդ որոշման հետ»,- հայտնել է Մոգերինին:

Նրա խոսքով՝ «Եվրամիությունը նկատի կառնի այդ հանգամանքն ու դրանք կողջունի»:
Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս