Բաժիններ՝

Բրիտանիան հրաժարվել է 2017թ. ԵՄ-ում նախագահությունից

Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ. Եվրամիության խորհրդում նախագահությունից, հայտնում է BBC-ն:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է այդ մասին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցում:

ԵՄ խորհրդում նախագահող երկիրը փոխվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ համաձայն ավելի վաղ հաստատված գրաֆիկի: Տվյալ երկրի վարչապետը, որը պետք է գլխավորի խորհուրդը, դառնում է դրա նախագահը:

Մեծ Բրիտանիայի հերթը 2017 թվականի երկրորդ կեսին է: Սակայն, ըստ Մեյի, իր կառավարությունն այդ ընթացքում զբաղված է լինելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները քննարկելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս