Ջամպիերո Վենտուրան պաշտոնապես գլխավորեց Իտալիայի հավաքականը
«Տորինոյի» նախկին մարզիչը տվեց առաջին հարցազրույցը:
Ինչպես Ֆեյսբուքում հաղորդում է Սկուադրա Աձուրայի պաշտոնական էջը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Ջամպիերո Վենտուրային՝ որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ:
«Հպարտանում եմ նրանով, որ ընտրվեցի գլխավոր ֆուտբոլային ազգերից մեկի մարզչի պաշտոնում: Շնորհակալություն Անտոնիո Կոնտեին, ով թողել է ինձ թիմ, որը կարող է համառորեն աշխատել: Ինձ համար միշտ կարևոր է եղել դա իմ մարզչական կարիերայի ընթացքում: Սրանում էլ իմ առավելությունն է: Կոնտեն հիմք է թողել, և ես ստիպված չեմ լինելու 0-ից սկսել աշխատանքը:
Եվրո-2016-ը հասկացրեց, որ կազմակերպվածությունը, ինքնազոհողությունը և համառությունը կարող են հասցնել նպատակի իրականացմանը: Յուրաքանչյուրը նշանակություն կունենա ընդհանուր հաջողության համար»,- Վենտուրայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 68-ամյա իտալացի մասնագետը ֆեդերացիայի հետ կստորագրի երկամյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը