Ասպիրինն ու ալկոհոլը՝ կրունկների ճաքերի դեմ

Ճաքճքած կրունկները տհաճ երևույթ են, որոնք կարող են ի հայտ գալ բոլորի մոտ: Կրունկները ճաքճքում են սխալ կոշիկների, արյան վատ շրջանառության պատճառով: Հաճախ կրունկների ճաքերը ցավոտ են, նույնիսկ երբեմն՝ արնահոսող, այդ իսկ պատճառով կրունկների ճաքերի դեմ պայքարի միջոց է առաջարկում healthyfoodteam կայքը:

Կրունկների ճաքերից ազատվելու համար ի՞նչ է պետք հասկանալ: Նախ և առաջ, պետք է մաքրել կրունկների մաշկի մեռած բջիջները: Դա կարող եք անել հատուկ կրունկների քերիչով կամ քարով: Այս պրոցեդուրան պետք է անցկացնել լոգանքից հետո, երբ կրունկները փափուկ են:

Հաջորդ քայլը կրունկների խոնավեցումն ու սնուցումն է: Սա արագացնում է բուժումը: Խոնավեցման համար բոլորովին հարկավոր չեն թանկարժեք միջոցներ: Բավական է տան պայմաններում քսուք պատրաստել և քսել ոտքերին:

Ձեզ ենք ներկայացնում ընդամենը երկու բաղադրիչից կազմված քսուք, որը կօգնի բուժել կրունկների ճաքերը:

Բաղադրություն

• 10 ասպիրին
• 250 մլ կոնյակ կամ 70%-անոց սպիրտ

Ասպիրինի հաբերը տրորեք, որպեսզի փոշի ստանաք: Խառնեք 250 մլ ալկոհոլի հետ, թողեք խառնուրդը մնա 2-3 օր, որպեսզի լավ խառնվի:

Պրոցեդուրան կատարելու լավագույն ժամանակը գիշերն է: Խառնուրդը թափահարեք, որպեսզի բաղադրիչները խառնվեն, ապա այն քսեք կրունկներին, վիրակապով ամրացրեք, վրայից պոլիէթիլենային տոպրակ փաթաթեք, վերջում գուլպաներ հագեք և քնեք:

Առավոտյան ոտքերը լվացրեք գոլ ջրով, չորացրեք և ոտքերին քսուք կամ գլիցերին քսեք:
Մոտ 10 պրոցեդուրա կպահանջվի՝ կրունկների ճաքերից ազատվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս