ԵԱՀԿ Մինսկի խումբը հետաձգել է ԼՂ հարցով Թուրքիայում կայանալիք հանդիպումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում, որոնք վերաբերելու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հետաձգվել են: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ թուրքական կողմին կտեղեկացնեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ, հետաձգվել են: Ներկայում մենք դիտարկում ենք հաջորդ հանդիպման օրը»,- ասել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031