«Աերոֆլոտը» կասեցնում է Թուրքիա ավիատոմսերի վաճառքը
«Աերոֆլոտը» որոշում է կայացրել կասեցնել Թուրքիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձևակերպումը, ասվում է ընկերության կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կապված «Ռոսավիացիայի»՝ Թուրքիա թռչելու արգելքի հետ, կասեցվում են Ստամբուլ և Անթալիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձևակերպումները:
Վաճառքը նորից կբացվի «Ռոսավիացիայի» կողմից համապատասխան արգելքը հանելուց հետո:
Միաժամանակ, Թուրքիա թռիչքները հնարավոր են օտարերկրյա քաղաքացիների համար: