Բաժիններ՝

Սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը

Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Պարբերականի տեղեկություններով՝ մեքենան պատկանել է «Ուկրաինսկայա պրավդայի» ղեկավար Ալյոնա Պրիտուլեին, սակայն նա այդ ժամանակ մեքենայում չի եղել:
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 7:45-ին, երբ տղամարդը դուրս է եկել տանից:

sheremet.jpg1

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Պայթյունի պատճառները չեն հաղորդվում:
Շերեմետը վերջին 5 տարում բնակվել է Կիևում, աշխատել «Ուկրաինսկայա պրավդայում» և «Վեստի» ռադիոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս