Բաժիններ՝

Qatar Airways-ը պլանավորել է գնել «Բարսելոնայի» մարզադաշտի անվանումը 250 մլն եվրոյով

Ինչպես հաստատում է AS-ը, Qatar Airways-ի և կատալոնացիների միջև բանակցությունները սկսվել են: Մարզադաշտի անվանումը կարող է վաճառվել 15-20 տարով: Ըստ պարբերականի տեղեկության՝ քաթարցիներն ավելի վաղ արդեն փորձ ձեռնարկել էին համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ անվանման փոփոխության վերաբերյալ, սակայն պատրաստ չեն եղել դրա համար ծախսել 250 մլն եվրո:
1957թ. բացման պահից մարզադաշտը կոչվել է «Estadi del FC Barcelona», բայց դեռ այն ժամանակ կրել է ոչ պաշտոնական «Քամփ Նոու» անվանումը: Պաշտոնապես «Քամփ Նոու» անվանումը հաստատվել է 2000 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս