Բաժիններ՝

Էրդողանը պատմել է, թե ինչպես է փրկվել հեղաշրջման փորձի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկու անձնական թիկնապահները սպանվել են՝ փորձելով պաշտպանել նրան ձախողված հեղաշրջման ժամանակ: Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հայտնել է անձամբ Էրդողանը:

«Հուլիսի 15-ին ես ընտանիքիս հետ հնգօրյա հանգստի էի մեկնել Մարմարիս: Այդ գիշեր՝ ժ. 22.00-ի սահմաններում, ինձ հայտնեցին, թե ինչ է տեղի ունենում Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում»,- պատմել է Էրդողանը:

Ինչպես բացատրել է Թուրքիայի նախագահը, հեղաշրջման փորձի ժամանակ որոշում է կայացվել փոխել իր գտնվելու վայրը, սակայն մինչ այդ որոշել է դիմել թուրք ժողովրդին: Նրա խոսքով՝ ազգային հեռուստաալիքների եթերով դա անհնար էր անելը: «Մենք օգտվեցինք սմարթֆոններից և մի շարք մասնավոր ալիքներից»,- բացատրել է Էրդողանը:
«Մարդիկ անհապաղ զանգվածային կերպով դուրս եկան փողոցներ»,- նշել է նա:

«Մարմարիսում իմ դեմ ուղղված գործողություն է անցկացվել: Իմ երկու թիկնապահները սպանվել են: Եթե ես այնտեղ մնայի 10-15 րոպե ավելի, ապա սպանված կամ պատանդ վերցված կլինեի»,- հայտնել է Էրդողանը՝ հավելելով, թե ինքը կարողացել է խուսափել նման ճակատագրից՝ անհապաղ կայացնելով այդտեղից հեռանալու որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս