ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան կժամանի Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Կոստան այսօր կժամանի Հայաստան` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններին, հայտնում է ամերիկյան abc30.com կայքը:

Կոստան ասել է, որ երկար ժամանակ որպես փաստաբան աշխատել է Կալիֆոռնիայի հովտում՝ հայերի հետ և հույս ունի, որ իր այցը խաղաղություն կբերի նրանց հայրենիքին:

«Ես կհանդիպեմ Հայաստանի նախագահի և խորհրդարանի անդամների հետ՝ որոշելու, թե ինչպես կարող ենք մենք Միացյալ Նահանգներում նպաստել այդ բանակցությունների հաջող լուծմանը»,- ասել է դեմոկրատ կոնգրեսականը:

Ջիմ Կոստան հայտնել է, որ իր ուղևորությունը կտևի 4 օր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031