Հրաձգություն Անկարայի դատարանի շենքի մոտ
Թուրք զինվորականը կրակ է բացել Անկարայում՝ դատարանի շենքի մոտ, հայտնում է թուրքական t24.com.tr կայքը: Նշվում է, որ ներկայում հրաձգության հեղինակը ձերբակալվել է:
Ավելի վաղ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ձերբակալվել էր նվազագույնը 103 գեներալ և ծովակալ: Նրանցից 40-ն արդեն կալանավորվել է: