«Հեղաշրջման փորձը կարող է օգնել հաղթահարել Թուրքիայում առկա լարվածությունը». Շտայնմայեր
Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջման փորձը, ըստ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կարող է նպասել երկրում որոշ դրական փոփոխությունների: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Թուրքիայում հեղաշրջման փորձը «ազդակ» դարձավ թուրքական ժողովրդավարության համար»,- ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ:
«Ես մեծ հույս ունեմ, որ ժողովրդավարական միասնությունը, որը ցուցադրվել է արտակարգ վիճակում Թուրքիայի բոլոր ազդեցիկ քաղաքական և քաղաքացիական ուժերի կողմից, կարող է նպաստել թուրքական հասարակությունում սուր լարվածության և խորը ճաքերի հաղթահարմանը»,- նշված է փաստաթղթում:
Հստակ ցուցադրվել է, որ Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում ապրել «զինվորական բռնապետության հովանու ներքո»:
«Չափազանց դառն է, որ որոշ զինվորականների ավանտյուրիզմը, նրանց արհամարհանքը ժողովրդավարական գործընթացի նկատմամբ արժեցան նման քանակությամբ մարդկային կյանքեր»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Միաժամանակ, նա հիշեցրել է Էրդողանին և նրա շրջապատին, որ հեղաշրջման հետևանքների ոչնչացման ժամանակ նրանք պետք է հիշեն բոլոր իրավական նորմերի և օրենքի գերակայության մասին: