ՍԴՀԿն մտահոգություն է հայտնել զինված խմբի գործողությունների առնչությամբ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված: Հայտարարության մեջ նշվում է.
«ՍԴՀԿն վստահ է, որ երկրում կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի՝ էլ ավելի խորացնելով և անելանելի դարձնելով ստեղծված իրավիճակը: Հնչակյան կուսակցությունը խորապես սգում է երեկ զոհված հայ սպայի մահն ու նոր զոհերից խուսափելու համար հորդորում թե՜ իշխանություններին և թե՜ ոստիկանական գնդի տարածքը զենքով գրավածներին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և թույլ չտալ նոր արյունահեղություն: Հայաստանը մեկ անգամ ապրել է զինված հեղաշրջման փորձ, որից 17 տարի հետո դեռ կրում ենք այդ օրերին եղած սահմռկեցուցիչ հանցագործության հետևանքները»: