«Սահմանային իրավիճակում փոփոխություններ չկան». Սենոր Հասրաթյան
Հայաստանում տեղի ունեցող իրադարաձությունները ազդեցություն չեն ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի վրա:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ իրավիճակը սահմանում նորմալ է:
«Փոփոխություններ չկան, ոնց եղել է, այնպես էլ կա: Եթե լիներ փոփոխություն՝ կհայտնեինք»,-ասաց Ս. Հասրաթյանը: