«Հուսանք` իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա». Արման Մուսինյան. ilur.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Arman-Musinyan13.jpg)
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի գրավման կապակցությամբ Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am-ի հետ զրույցում նշել է. «Կոնգրեսը մշտապես դեմ է եղել քաղաքականությունում բռնությունը, որպես գործիք օգտագործելուն` լինի դա իշխանության, ընդդիմության, թե որևէ անհատի կամ խմբի կողմից: Այս պահին միայն պետք է հույս հայտնենք, որ իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա»: