Բաժիններ՝

Բուռնազյան փողոցը ամբողջովին փակ է, բնակիչներին տարհանել են

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները շարունակում են պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկաններին:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդին հարակից տարածքներն ու ճանապարհները շարունակում են փակ մնալ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուժեղացված հսկողություն են սահմանել: Ըստ որոշ տվյալների՝ հարակից շենքերի բնակիչները անվտանգության նկատառումներով տարհանվել են:

Քիչ առաջ լրագրողները տեղեկացրել են, որ դեպքի վայրում են ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և իրավապահ համակարգի բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցը ևս ամբողջովին փակ է, բնակիչներին տարհանել են: 168.am-ի թղթակիցները տեղեկացնում են, որ ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները հսկում են ճանապարհը և տեղանքը, սակայն որևէ գործողություն այդ հատվածում տեղի չի ունենում:

Xumb2 Xumb1 Xumb

Լուսանկարները՝ 168. am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս