Բաժիններ՝

Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում միգրանտներին. հարցում

Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը՝ 64%­ը, կարծում է, որ հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Ֆրանսիա մուտք գործող ներգաղթյալներն ահաբեկչության հիմնական աղբյուրն են:

Ինչպես հաղորդում է  Sputnik Armenia­ն, IFor հետազոտական ընկերության կողմից 2016թ. փետրվարի 3­5­ը 1499 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքներով, նշված կարծիքը չի կիսում բնակչության 28%­ը, իսկ 8%­ը դժվարացել է պատասխանել:

Մեկ այլ նմանատիպ հարցում էլ ընկերությունն իրականացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում 3556 մարդու շրջանում:

Հարցին թե արդյոք քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բավարար և հավաստի տեղեկություններ տրամադրում են հանցագործ միգրանտների մասին՝ ֆրանսիացիների 67%­ը բացասական պատասխան է տվել: Նույն կերպ է մտածում գերմանացիների 68%­ը և
բրիտանացիների 46%­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս