Բաժիններ՝

Մարկ Վիլմոտսը հեռացվեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Բելգիայի ազգային թիմի արդյունքները Եվրո-2016-ում ճանաչվեցին անբավարար:
Թագավորական բելգիական ֆուտբոլային ասոցիացիան (RBFA) հայտարարել է Մարկ Վիլմոտսի հեռացման մասին: 47-ամյա մասնագետի պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2018թ. լուծվել է երկկողմանի համաձայնությամբ: RBFA-ն ցանկանում է լուծել հավաքականի նոր գլխավոր մարզչի հարցը մինչև Իսպանիայի հետ ընկերական հանդիպումը (սեպտեմբերի 1):

Վիլմոտսը գլխավորել է Բելգիայի հավաքականը 2012 թվականին: Նրա ղեկավարությամբ հավաքականը վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ հասավ Աշխարհի առաջնության (2014թ.) քառորդ եզրափակիչ:

Վիլմոտսի օրոք Բելգիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 54-րդ տեղից 2015թ. նոյեմբերին բարձրացավ մինչև առաջին հորիզոնական:

Եվրո-2016-ում Բելգիան նորից հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 1:3 հաշվով պարտվեց Ուելսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս