Իրանի նախագահն անվտանգության խորհուրդ է հրավիրել Թուրքիայի պատճառով
                                    Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ զինվորականները ձեռնարկել են պետական հեղաշրջման փորձ:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրավիրում է ազգային անվտանգության արտակարգ խորհուրդ Թուրքիայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով»,- Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի նախագահի գրասենյակում աղբյուրը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    