Նիսի ահաբեկչությունից երիտասարդ հայ կին է զոհվել, կան հայ վիրավորներ. Հայր Գրիգոր Խաչատրյան
Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանն «Արևելքին» հայտնել է, որ Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ նույնպես հայեր կան:
Հայր Գրիգոր Խաչատրյանը նշել է, որ կնոջ անուն-ազգանունը արդեն հայտնի է, բայց դեռ պաշտոնապես չեն կարող հրապարակել:
Նա նաև հայտնել է, որ կինը Նիսի բնակիչ էր:
Կայքի տվյալներով, կինն ահաբեկչության վայրում է գտնվել ընտանիքի անդամների հետ, որոնց մասին առայժմ տեղեկություններ չկան: