Արման Թաթոյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի գործընկերոջը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Թուբոն, Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում
հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: