Արցախի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նիսի ահաբեկչության առնչությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Այս մասին ԼՂՀ ԱԳՆն գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մեր խորին ցավակցությունները ֆրանսիացի ժողովրդին: Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են Նիսիողբերգությունից», ասվում է գրառման մեջ:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31ամյա քաղաքացի է: