Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարված

Ծովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք  խլել, բարձրացվել է մինչեւ առավելագույնը: Այս մասին հուլիսի 15­- ին հայտարարել է Ֆրանսիայի ներքգործնախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:

«Մենք որոշեցինք դեպարտամենտում Vigipirate (հակաահաբեկչական) պլանի մակարդակը բարձրացնել մինչեւ «սպառնալիք ­ ահաբեկչություն» մակարդակ»,­ ասել է նախարարը՝ հավելելով, որ Նիսում անվտանգության եւ զոհվածների ու նրանց հարազատների
նկատմամբ հարգանքի նկատառումներով չեղյալ են հայտարարվել առաջիկա օրերին պլանավորված բոլոր զանգվածային միջոցառումները:

Կազնյովը հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են անվտանգության ապահովման համար, բայց չափազանց բարձր Է համարել երկրում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031