«Արցախ կաթ» ընկերության արտադրամասը վերազինվել է
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2087 տոննա, նախորդ տարվա 2086 տոննայի փոխարեն. նշված ցուցանիշը կրկնապատկելու համար ներկայում էլ հետևողական աշխատանք է տարվում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախ կաթ» ՓԲ ընկերության փոխտնօրեն Եղիշե Մանգասարյանը՝ հավելելով, որ ընկերության կողմից կաթի մթերման գինը, կախված յուղայնությունից, մեկ լիտրի դիմաց միջինը կազմում է 150 դրամ:
«Նախորդ տարիներին շահագործման հանձնված կաթի մթերման կետերը ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ կապված կաթի քանակի քիչ լինելու հետ, որի պատճառով էլ ընթացիկ տարում կաթի մթերման նոր կետերի բացում կամ վերագործարկում չի նախատեսվում»,-ասել է Ե. Մանգասարյանը:
Անդրադառնալով ընթացիկ տարում նոր տեսականու արտադրության հնարավորությանը` , Ե. Մանգասարյանը տեղեկացրել է. «Առաջիկայում նոր տեսականու արտադրություն չի նախատեսվում` ելնելով շուկայի պահանջարկից:
«Արցախ կաթ»-ը 2014-2016 թվականներին հանրությանն է ներկայացրել կաթնամթերքի նոր տեսականի՝ ացիդոֆիլային մածուն, թանապուր, որոնք սակայն ցանկալի պահանջարկ չներկայացվեց հանրության կողմից, և արտադրությունը դադարեցվեց ընկերության կողմից»:
Ե. Մանգասարյանն ընդգծել է, որ գործարանի տեխնիկական հագեցվածությունը և լաբորատոր պայմանները պարբերաբար վերազինվում են պահանջվելիք լաբորատոր սարքերով և նյութերով և ամբողջությամբ համապատասխանում են կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության պետական պահանջներին և նորմերին:
Ընկերության փոխտնօրենի խոսքով` ընթացիկ տարում իրականացվել է արտադրամասի վերաձևափոխում և վերազինում, որն էլ ավելի արդյունավետ է դարձրել արտադրամասի աշխատակիցների աշխատանքը. դրանով իսկ նպաստելով կաթնամթերքի արտադրության զերծ պահումը կողմնակի վնասակար ազդեցություններից:
Ե.Մանգասարյանը նշել է.«Քանի որ ընկերությունը Արցախի պետական հաստատություններին և ԼՂՀ ՊԲ զորամասերին կաթնամթերքի մատակարարն է, այն հերթական անգամ ավելի զգոն լինելու հիմքեր է տալիս, քանի որ ընկերությունը կաթնամթերք է մատակարարում ողջ հանրությանը»: