Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը:
Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի և Դևիդ Տրոտի հետ: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է Սփայերին և Վալադոյին նոր պաշտոնում:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսմեններ Դոլդին և Փալոնին իրենց աշխատանքի համար և ակնկալում ենք աշխատել նոր համանախագահներ Սփայերի և Վալադոյի, ինչպես նաև փոխնախագահներ Շիֆի և Տրոտի հետ` աջակցելու հանձնախմբի
աշխատանքներին»,- նշել է նա: