Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենթուսից»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում հեռանալ թուրինյան ակումբից:
«Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենթուսից», իսկ ակումբը չի ուզում, որ նա հեռանա: Ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը:
Պոլը չի այրվում ամեն գնով «Յուվենթուսից» հեռանալու ցանկությամբ: Ակումբը ցանկանում է աստղերին պահպանել կազմում»,- ասել է Ռայոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը