Զիկա տենդը տարածվում է ավելի շատ երկրների տարածքում

Վերջին շաբաթվա ընթացքում Զիկա տենդի դեպքեր են գրանցվել Սենտ-Էստատիուս կղզում: Տենդի դեպքերն աճել են` տարածվելով 54 երկրների տարածքում, որոնցից 13-ում հատկապես նորածինների մոտ նկատվում է նյարդային համակարգի խախտում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ վերջին շրջանում ԱՄՆ-ում գրանցվել է վիրուսի տարածման 1133 դեպք, Եվրոպայում` 1028:

Համաճարակի տարածման սկզբնական փուլում գրանցվել էին սեռական ճանապարհով վիրուսի տարածման դեպքեր թվով 11 երկրներում` Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, Չիլի, ԱՄՆ եւ այլն: ԱՄՆ-ում տուժածների ընդհանուր թիվը կազմում է 415 հազար:

Ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել Բրազիլիայում, որտեղ համաճարակի ժամանակ գրանցվել է միկրոցեֆալիայի եւ նորածինների մոտ նյարդային խանգարումների 8301 դեպք, որոնցից 334-ը` մահվան ելքով:

Զիկա տենդը կապիկների վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մոծակների միջոցով: Մարդուց մարդուն վիրուսի փոխանցման առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ-ում: Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար` պտղի մոտ առաջացնելով միկրոցեֆալիա գլխուղեղի ծանր ախտահարման ուղեկցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս