Բաժիններ՝

Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են

Վրաստանի արևմուտքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների և հունից դուրս եկած գետերի հետևանքով հուլիսի 9­-ին  հարյուրավոր մասնավոր տների
առաջին հարկեր հայտնվել են ջրի տակ: Քանդվել ու վնասվել են շուրջ մեկ տասնյակ
կամուրջներ` նախատեսված հետիոտների և ավտոմեքենաների համար:

Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

Մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, տասնյակ գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի այն շրջաններ, որոնք վնաս են կրել` տեղում ծանոթանալու հեղեղումից հետո ստեղծված վիճակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031